00:00:00

Թուրքիան մոբիլիզացնում է ռեսուրսները խաղաղության համար. Էրդողան

21:34, 20 մարտ 2026 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ծննդավայր Ռիզեում ելույթ է ունեցել և անդրադարձել աշխարհում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է, որ Իրանի վրա հարձակումները ավելի են խորացրել տարածաշրջանի անկայունությունը։ Ըստ նրա՝ Թուրքիան մոբիլիզացնում է բոլոր ռեսուրսները խաղաղության և անդորրության հաստատման, ինչպես նաև երկխոսության և դիվանագիտության վերագործարկման համար, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի նախագահը նաև շնորհավորել է ամբողջ իսլամական աշխարհին Ռամադանի (մուսուլմանների պահքի ամիս) կապակցությամբ։ Այդ համատեքստում նա նշել է, որ Թուրքիայի ջանքերով Ռամադանի ընթացքում Պակիստան-Աֆղանստան հակամարտությունը կդադարեցվի և Էրդողանը հուսով է, որ այդ ժամանակավոր հանգստությունը կդառնա մշտական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր