Իրանի Էնզելի նավահանգստի վրա հարվածների հետևանքներն ազդում են Ռուսաստանի և մերձկասպյան մյուս պետությունների առևտրատնտեսական շահերի վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք աճող մտահոգությամբ ենք հետևում Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների աշխարհագրության ընդլայնմանն Իրանում:
Կասպից ծովում գտնվող իրանական Էնզելի նավահանգիստը ռմբակոծվել է մարտի 18-ին: Կասպից ծովի այս խոշոր նավահանգիստը կարևոր առևտրային և լոգիստիկ հանգույց է, որն ակտիվորեն օգտագործվում է ռուս-իրանական առևտրի, այդ թվում՝ պարենամթերքի աջակցության համար։ Ռուսաստանի և մերձկասպյան մյուս պետությունների տնտեսական շահերը, որոնք Իրանի հետ տրանսպորտային կապեր են պահպանում այս նավահանգստի միջոցով, տուժում են»։
Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը «կրկին վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի քաղաքական կարգավորման հասնելու ջանքերը, ինչն ավելի ու ավելի է տարածվում հարևան տարածաշրջանների վրա»։