00:00:00

Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից․ «Հրապարակ»

08:35, 19 մարտ 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Նիկոլ Փաշինյանը դեռ տարիներ առաջ սկսեց պայքարել Արարատ սարի դեմ` որպես սիմվոլի, եւ առաջ քաշեց Արագածի պաշտամունքը` որպես այլընտրանք: Հիմա նա արգելում է «Արցախ» բառն արտասանել, խոսել ցեղասպանության մասին: Այդ ամենը որակում է որպես պատերազմի կոչ եւ սպառնալիք եւ այդ քաղաքականությունը կամաց ներդնում է երկրում: Սկզբում Մասիս սարի պատկերը հանեցին Հայաստան մուտքի կնիքներից, իսկ երեկ մեր աղբյուրը պատմեց, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպը, որի վրա պատկերված են Մասիս եւ Սիս սարերը, նույնպես հրահանգված է փոխարինել այլ լոգոտիպով, որտեղ Արարատ լեռան փոխարեն այլ պատկեր կլինի:

 

Մեր աղբյուրի խոսքով` լոգոտիպի փոփոխության ուղղությամբ սկսել են աշխատել այս այս տարվա հունվարից: Իրենց ասվել է, որ մինչեւ ուսումնական տարվա ավարտը այն պետք է փոխված լինի: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պոլիտեխնիկից, սակայն ո՛չ բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ո՛չ նրա խոսնակը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր