00:00:00

Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է

09:32, 18 մարտ 2026 Աշխարհ

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մահացել է։ Այս մասին նրա գրասենյակը հայտնել է Telegram-ում։ Իրանի նախագահը խոստացել է դաժան վրեժ լուծել Լարիջանիի մահվան համար և ցավակցություն հայտնել նրա մահվան կապակցությամբ։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեկ հայտարարել էր Լարիջանիի սպանության մասին  Թեհրանի վրա կատարված հարվածի ժամանակ։ Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։

Ռիա նովոստին, հղում անելով Press TV-ին, գրում է, որ Իրանը հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարվածների նոր ալիքի մասին՝ ի պատասխան Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության։ 

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  հայտարարում է Իսրայելի վրա հրթիռային հարվածների 61-րդ ալիքի մասին՝ ի պատասխան իրանցի Լարիջանիի նահատակության», - ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր