Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող՝ «Հեզբոլլահ» արմատական շարժման շտաբներին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև Լիբանանի տարածքի խորքում գտնվող Բեքաա շրջանում, որտեղ մասնավորապես թիրախավորվել են զենքի պահեստներ ու հրթիռային կայանքներ։