Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մասնավոր զրույցներից առաջ իր հրապարակային ելույթի սկզբում, Վլադիմիր Զելենսկուն հայտնել է, որ Իրանում պատերազմը չպետք է շեղի ուշադրությունն Ուկրաինայից։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չպետք է օգուտ քաղի Իրանում հակամարտությունից, որը բարձրացրել է նավթի գները և հանգեցրել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասնակի վերացմանը։
«Մեր վճռականությունն անսասան է։ Ըստ իս, կարևոր է, որ հստակ լինի. ուշադրությունը պետք է մնա Ուկրաինայի վրա։ Մենք չենք կարող անտեսել Ուկրաինայում կատարվողը և մեր աջակցության անհրաժեշտությունը։ Պուտինը չպետք է լինի այն մեկը, ով օգուտ է քաղում Իրանում հակամարտությունից՝ լինի դա նավթի գների բարձրացման, թե պատժամիջոցների վերացման միջոցով»,- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը։
Զելենսկին, իր հերթին, Մեծ Բրիտանիային շնորհակալություն է հայտնել մշտական աջակցության համար։