00:00:00

Թուրքիայի հայկական եկեղեցում տեղի է ունեցել «40 նահատակների հիշատակի» արարողություն

22:09, 16 մարտ 2026 Աշխարհ

 

 

Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանի Սուրբ Քառասուն Մանուկ հայկական եկեղեցում տեղի է ունեցել «40 նահատակների հիշատակի» արարողություն։ Այն անցկացվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։ Մաշալյանն արարողությունից հետո մատնանշել է միասնության և համերաշխության կարևորությունը՝ ընդգծելով համայնքների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նշենք, որ եկեղեցին տուժել էր 2023-ի փետրվարի 6-ի Քահրամանմարաշում (պատմ. Մարաշ) տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ, գրում է ermenihaber.am-ը:

Անվանակոչության օրվան նվիրված պատարագին մասնակցել են մեծ թվով մարդիկ։ Նշենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում Կ․ Պոլսի պատրարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջինքի (Մեծ պահքը կիսող օր) արարողություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր