Իրանի վրա հարձակումը պլանավորած երկրները նախատեսում էին 24 ժամվա ընթացքում նվաճել երկիրը, սակայն հիմա սկսում են հասկանալ, թե որքան սխալվում էին: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Եթե նրանք ակնկալում էին հասնել այս պետությունը 24 ժամվա ընթացքում, ընդամենը մի քանի ժամում, ապա գուցե հիմա հասկանում են, թե որքան սխալվում էին», – ասել է Լավրովը Քենիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։