00:00:00

Քննիչը նստած իրանց տանը կոֆե է խմում, ավտոն՝ 20 մետր հեռու․ սկանդալային մանրամասներ՝ Արտաշատի դեպքից

13:50, 16 մարտ 2026 Տեսանյութեր

Լարված իրավիճակ Արտաշատի մարզային դատախազության շենքի դիմաց։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցածը ցնցեց ողջ Արտաշատը։ Այդ օրը Արտաշատ բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ, 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել էր ևս մի հաղորդում, բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում իսկ 15-ամյա տուժողը վիրահատարանում մահացել է։

Մինչդեռ սպանված Արտակ Մաթևոսյանի հարազատները հայտարարում են, քննիչը իրականացրել է թերի, բացթողումներով լի նախաքննություն, ինչի հետևանքով արդեն մեկուկես տարի է կալանավորված են իրենց խոսքով անմեղ տղաներ։ Հրազենային կրակոցից մահացած 46-ամյա Արտակ Մաթևոսյանի հարազատներն այսօր հավաքվել էին Արտաշատի մարզային դատախազության շենքի դիմաց, պահանջելով մեղադրող դատախազից ապահովել գործի պատշաճ ու լիարժեք քննություն։

Կալանավորված երիտասարդներ՝ Տիգրանի և Արմանի հարազատները պնդում են, տղաները որեւէ կապ չունեն սպանության հետ։ Նրանք նաև մեզ հետ զրույցում ցուցադրել են տեսանյութ, որտեղ գործը քննող քննիչը գտնվել է միջադեպի մյուս մասնակցի տանը՝ սուրճ խմելիս։ Հավաքվածները պնդում են, որ կեղծ ցուցմունք է տվել սպանված 15-ամյա պատանու տատիկը, ինչի հիման վրա էլ իրենց տղաներն արդեն 1․5 տարի է կալանավորված են։

Հիշեցնենք, որ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, մեղադրանք ներկայացվել հինգ անձի, նրանցից երեքի նկատմամբ ընտրվել էր կալանք խափանման միջոցը։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, հրազենային վնասվածքով ավտոմեքենա: Կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Սույն գործն արդեն դատարանում է։ Դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 31-ին։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր