00:00:00

Ինչ ձևաչափով «Ապրելու երկիր»-ը կմասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»

09:05, 14 մարտ 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջիկայում կհայտնի ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին՝ երեկ մեզ ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Տեղեկություններ կային, որ նրանք վերջին ամիսներին ինտենսիվ բանակցում են Գագիկ Ծառուկյանի հետ եւ միանալու են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը:

 

Սակայն երեկ մեզ լուրեր հասան, որ համագործակցությունը գլուխ չի եկել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԵ հիմնադիր, Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կողմ չի եղել դրան, սակայն Մեսրոպ Առաքելյանը երեկ մեզ ասաց, որ դրանք հեքիաթներ են՝ իրականությունից հեռու։ Մյուս թեւից մեզ ասացին, որ Ծառուկյանը հակված է եղել միայն Մանե Թանդիլյանին ընդգրկել, բայց դրան էլ «Ապրելու երկիրը» համաձայն չի եղել: Առաքելյանին հարցրինք` իսկ Արման Թաթոյանի հետ չե՞ն փորձել բանակցել: Ասաց․ «Տարբեր ուժերի հետ եղել են ու կան քննարկումներ, վերջնական որեւէ որոշում չունենք դեռ»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 14․ 03․ 26

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր