00:00:00

«Քաղաքացիական պայմանագիրը» փոխում է մարզերում քարոզարշավի մարտավարությունը. մարզպետները հանձնարարություն են ստացել

11:00, 13 մարտ 2026 Մամուլ

«Իրավունք» թերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նյարդայնություն է տիրում: Շիրակի մարզում ագիտացիոն արշավից հետո կուսակցությունը որոշել է փոխել մարզերում քարոզարշավի վարման մարտավարությունը: Նոր տակտիկայի համաձայն՝ մարզպետներին հանձնարարվել է բացահայտել սոցիալական կամ դատական խնդիրներ ունեցող անձանց և վարչապետի այցելությունների ժամանակ ապահովել նրանց «ինքնաբուխ» մոտեցումը Նիկոլ Փաշինյանին՝ խնդիրների լուծման խոստումով:

Ակնկալվում է, որ այդ քաղաքացիները երախտագիտություն պետք է հայտնեն վարչապետին տարիներ շարունակ չլուծված հարցերը կարգավորելու համար: Պարբերականը նշում է, որ մարզպետները փորձում են ամեն կերպ կատարել հանձնարարականը՝ շեֆին հաճոյանալու նպատակով:

Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը մտադիր է կադրային փոփոխություններ իրականացնել կառավարությունում: Պատճառը մի շարք նախարարների և նրանց տեղակալների աշխատանքից դժգոհությունն է, մասնավորապես՝ ընտրարշավում նրանց ոչ բավարար ակտիվությունը:

Իրական առաջնորդը հանգիստ և առանց շտապողականության ստեղծում է համակարգ ցանկացած խնդրահարույց հարց լուծելու համար, մինչդեռ Փաշինյանին ձեռքից բռնած մոտեցնում են մարգինալների և ասոցիալական տարրերի՝ գեղեցիկ փիառ-նկարի ակնկալիքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր