«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Դիլիջանի Կամոյի փողոցում, միջպետական ճանապարհի եզրին սնկի վաճառքի կետ կա։ Ծառի սնկի սեզոնին այստեղ վաճառվում է անտառի ծառի սունկ, մյուս ժամանակները՝ շամպինիոն եւ աճեցրած ծառի սունկ։ Սնկի վաճառքի կետը պատկանում է մոտակայքում խանութ ունեցող դիլիջանցուն, որը ոչ թե իր խանութում է վաճառում սունկը կամ խանութի առաջ, այլ՝ փողոցի մյուս կողմում։ Համայնքապետարանը մի անգամ 100 հազար դրամով տուգանել է սնկի անօրինական վաճառքի համար, սակայն նա շարունակում է սնկի վաճառքը։ Դիլիջանի բնակիչները պատմեցին, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան կամ Իջեւան է այցելում, այստեղ վաճառվող սունկը հավաքում են, իսկ նրա գնալուց հետո սնկի վաճառքը շարունակվում է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 13․ 03․ 26