Իրանը վրեժ կլուծի ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվածների համար, հայտարարել է երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ իրանցիներին ուղղված իր առաջին ուղերձում։
«Վստահեցնում եմ՝ առանց վարանելու կլուծենք մեր նահատակների արյան վրեժը»,- նշված է Մոջթաբա Խամենեի ուղերձում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
Մոջթաբա Խամենեի Վաշինգտոնից և Թել Ավիվից պահանջել է նաև փոխհատուցում՝ գրոհներից պատճառված վնասի համար: Նա ասել է նաև, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա: