00:00:00

Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին

11:49, 12 մարտ 2026 Սպորտ

Մարտի լույս 12-ի գիշերը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացել է գրեփլինգի Hype FC Brazil մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և Մոհամադ Մոկաևի գոտեմարտն էր։

​Հանդիպումն անցկացվել է Submission Only (հաղթանակ միայն հանձնվելով) կանոններով և նախատեսված է եղել տասը րոպե։ Սակայն Ծառուկյանը թույլ չի տվել, որպեսզի գոտեմարտը հասնի ավարտին։ Հիմնական ժամանակի սպառվելուց երեք րոպե առաջ նրան հաջողվել է բռնել մրցակցին և հիանալի խեղդող հնարքով ժամանակից շուտ հաղթանակ կորզել։

​Հավելենք նաև, որ նույն մրցաշարի շրջանակում կայացած մեկ այլ գրեփլինգ-գոտեմարտում Շարաբուտդին Մագոմեդովի (Շարա Բուլետ) և բրազիլացի Էդսոն Բարբոզայի դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր