00:00:00

3 հազար դրամի համար վարույթ են սկսել․ «Հրապարակ»

08:35, 12 մարտ 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում մի զավեշտալի վարույթ է նախաձեռնվել, որտեղ մեղադրյալն իրանցի է, իսկ «տուժողը»՝ պարեկ։ Զադեհ անունով իրանցին՝ Իրանից եկող մեքենայի վարորդը, Վայոց Ձորի պարեկներից մեկին 3 հազար դրամ է առաջարկել՝ իրեն չտուգանելու համար, ինչն էլ արձանագրել է պարեկը, եւ փոքրիկ «կաշառքի» դեպքը գնացել հասել է Հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, այնտեղից էլ՝ Հակակոռուպցիոն դատարան եւ մակագրվել, ոչ ավել, ոչ պակաս` նախկին դատախազ, քաղաքական գործերից հայտնի դատավոր Վահե Դոլմազյանին, որը քննել է, օրինակ, Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունները եւ այլն։ Իրանցու հանդեպ անգամ խափանման միջոց է կիրառվել` Հայաստանից բացակայելու արգելք, եւ հիմա իրավապահ համակարգում կատակում են, թե ՀՀ իրավապահները փրկել են իրանցուն պատերազմից, նա այժմ չի կարող մեկնել պատերազմական վիճակում գտնվող Իրան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր