00:00:00

Հրթիռը հшրվածել է Թեհրանի հայկական թաղամասի բնակելի համալիրին. «Иранист» թելեգրամյան ալիք

20:48, 10 մարտ 2026 Աշխարհ

Ամերիկա-իսրայելական կոալիցիայի ագրեսիան հարվածել է Մաջիդիեի հին հայկական թաղամասի բնակելի համալիրին: «Иранист» թելեգրամյան ալիքի տվյալներով՝ վերջին հաղորդագրությունները ցույց են տալիս, որ զոհեր չկան, սակայն մի շարք բնակիչներ մնացել են փլատակների տակ։

«Տեսանյութում երևում է տեղի բնակչուհիներից մեկը՝ ազգությամբ հայ: Նա խոսում է իրենց բնակելի համալիրի վրա հրթիռային հարվածի մասին և քննադատում Դոնալդ Թրամփին՝ դաժանության համար։


Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է: Այս թաղամասը հայտնի է կենսունակ մթնոլորտով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ձևավորման և զարգացման գործում իրանահայերը նշանակալի դեր են խաղացել»,- նշում է «Иранист» թելեգրամյան ալիքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր