00:00:00

Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով ․ «Հրապարակ»

08:42, 10 մարտ 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Ըստ էության, իշխող ուժը եռամսյա համաժողով է իրականացնում, որի մեկնարկը տրվել է փետրվարի 13-ին, երբ սկսվեց նախընտրական ցուցակի ընտրության առաջին փուլը, իսկ եզրափակիչ արարը նշանակված է ապրիլի 4-ին՝ 3 ամիս անց։ Մեր տեղեկություններով, այդ օրը՝ Զատիկի հենց նախօրյակին, ՔՊ-ն հավաքվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ համաժողովը հաստատելու է ընտրական ցուցակի առաջին 50 համարին։ Մինչ այդ, երկրորդ փուլով՝ մարտի 27-28-ին, կուսակցության կենտրոնական գրասենյակում կրկին ընտրություն կկատարվի, որի ժամանակ առաջին փուլում ընտրված 50 հոգու միջեւ դարձյալ քվեարկություն կընթանա՝ ցուցակի վերջնական դասավորությունը որոշելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր