Ռուսաստան ի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ զրույցը տևել է մեկ ժամ:
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում շեշտը դրվել է Իրանի շուրջ հակամարտության և Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների վրա։
Զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։ Առաջնորդները կարծիքների առարկայական և օգտակար փոխանակում են անցկացրել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Պուտինը մի շարք նկատառումներ է արել՝ ուղղված Իրանում հակամարտության շուտափույթ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը:
ՌԴ նախագահը դրական գնահատականներ է տվել անձամբ ԱՄՆ-ի և Թրամփի միջնորդական ջանքերին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Իր հերթին Թրամփը կրկին շահագրգռվածություն է հայտնել Ուկրաինայում շուտափույթ հրադադարի և երկարաժամկետ կարգավորման հարցում։
ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները զրույցի ընթացքում քննարկել են նաև Վենեսուելայի թեման։
Ըստ Ուշակովի՝ զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական բնույթ է կրել։ Պուտինն ու Թրամփը կանոնավոր շփման պատրաստակամություն են հայտնել։