«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը և Համահայկական հասարակական դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Կառույցների համագործակցությունը միտված է Հայաստանի և սփյուռքի ներուժի համախմբմանը, ազգային շահերի պաշտպանությանը , հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացիական հանրության ձևավորմանը։ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը և Համահայկական հասարակական դաշինքը կառուցելու են ամուր կենսունակ կամուրջներ , իրականացնելու են համատեղ ծրագրեր՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն