00:00:00

Դեռ որոշում չունենք. Թրամփը՝ Իրանում ցամաքային ռազմգործողություն սկսելու մասին

21:44, 09 մարտ 2026 Աշխարհ

 

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ դեռ որոշում չունի: 

New York Post-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է. «Մենք այդ հարցի վերաբերյալ դեռ որոշում չենք ընդունել։ Մենք դրանից դեռ շատ հեռու ենք»։

Նշվում է, որ այսպես Թրամփը մեկնաբանել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ԱՄՆ վարչակազմում քննարկում են ամերիկացի զինվորականների Իրան ուղարկելու և Սպահանում պահվող միջուկային նյութերը վերցնելու հարցը։

Թրամփը նաև հայտարարել է, թե գոհ չէ, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել սպանված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, սակայն չի բացահայտել՝ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել հետագայում։

«Ես չեմ պատրաստվում ձեզ ասել»,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ցանկանում է անձամբ ազդել Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման գործընթացի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր