00:00:00

ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն

18:18, 09 մարտ 2026 Առողջություն

2026 թվականի 10-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն։

Ինչպես հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 1.4 անգամ։

Ընդհանուր դեպքերի գրեթե 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բարձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր