00:00:00

Թուրքիայի օդային տարածքում խոցվել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռ

17:05, 09 մարտ 2026 Աշխարհ

Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռը, որը հատել էր Թուրքիայի օդային սահմանը, խոցվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ խոցված հրթիռի բեկորները ընկել են Գազիանթեփի շրջանի դատարկ դաշտերում։ Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել։

«Թուրքիան, կարևորելով բարիդրացիական հարաբերություններն ու տարածաշրջանային կայունությունը, հայտարարում է, որ վճռականորեն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը երկրի տարածքին և օդային սահմաններին սպառնացող ցանկացած վտանգի դեմ՝ միաժամանակ կոչ անելով լրջորեն վերաբերվել իր կողմից հնչեցվող նախազգուշացումներին»,– ասված է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Անկարան նաև մարտի 4-ին էր հայտնել Թուրքիայի օդային տարածքում իրանական բալիստիկ հրթիռի խոցման մասին։

Թեհրանը հերքել էր այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրանական զինված ուժերը որևէ անօդաչու թռչող սարք կամ հրթիռ չեն արձակել Ադրբեջանի, Թուրքիայի կամ Կիպրոսի ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր