Իրանում զգուշացրել են թունավոր անձրևների վտանգի մասին՝ տեղական նավթամբարներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով։
Նման օբյեկտների պայթյունը հանգեցնում է մթնոլորտ տոքսիկ միացությունների արտանետման, ինչը կարող է տեղումներին թթվային հատկություններ հաղորդել, հայտարարել է իրանական «Կարմիր մահիկը»։
Ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակող և բաշխիչ ընկերությունը հայտնել էր, որ Թեհրանի և Ալբորզի նավթամբարները ենթարկվել են ավիահարվածների, ինչը մասշտաբային հրդեհների պատճառ է դարձել։
Մասնագետները նշել են, որ թթվային անձրևները կարող են հանգեցնել մաշկի քիմիական այրվածքների և լուրջ վնաս հասցնել թոքերին։
Այս կապակցությամբ «Կարմիր մահիկը» հորդորել է ոչ մի պարագայում դուրս չգալ տնից, իսկ դրսում գտնվելու դեպքում՝ անպայման պատսպարվել ծածկի տակ։