00:00:00

Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, գործում է շաբաթական Բեյրութ-Երևան 3 ուղիղ չվերթ. Լիբանանում Հայաստանի դեսպանություն

21:56, 07 մարտ 2026 Աշխարհ

 

 

Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով, հայտնում է Լիբանանում Հայաստանի դեսպանությունը:

«Մարտի 4-ին Բեյրութ-Երևան արտահերթ չվերթով Հայաստան տեղափոխվեց ՀՀ 121 քաղաքացի՝ այդ թվում 87-ը «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի մասնակիցներն ու նրանց ուղեկցող անձինք։

Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է։ Գործում է շաբաթական Բեյրութ-Երևան 3 ուղիղ չվերթ։

ՀՀ դեսպանության թեժ գծին ստացվում են իրավիճակով պայմանավորված հարցերով զանգեր, քաղաքացիներին տրվում են համապատասխան աջակցություն և ուղղորդումներ՝ ըստ անհրաժեշտության։

Հյուպատոսական ծառայությունները մատուցվում են ժամանակին և անխափան»,-ասված է հաորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր