00:00:00

ԵԱՀԿ ԽՎ բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Վրաստան

15:51, 07 մարտ 2026 Աշխարհ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանականների բարձրաստիճան պատվիրակությունը, ԽՎ նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի գլխավորությամբ, մարտի 8-10-ը կլինի Վրաստանում։

Այս մասին նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պատվիրակության կազմում են լինելու նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան, Քաղաքական հարցերի և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Եվրոսիմա Պեյովիչը,  Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Քրիստին Բլոուերը և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր