00:00:00

Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ»

09:20, 07 մարտ 2026 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին մոտ եռամսյա կալանքից ազատ արձակված Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանափակումներ է կիրառել։

Սրբազանին արգելված է դուրս գալ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքից, դուրս գալու դեպքում էլ պետք է նախապես տեղեկացնի եւ համաձայնություն ստանա Պրոբացիոն ծառայությունից, որի վարչական հսկողությանն է հանձնված սրբազանը: Նա չի կարող նաեւ շփումներ ունենալ գործով անցնող վկաների հետ։ Բայց, զարմանալիորեն, հրապարակային հայտարարություններ անելու արգելք նրա նկատմամբ չեն կիրառել։

Արշակ սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-ից։ Նրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Ի դեպ, վերջերս ոմանց նկատմամբ ոչ միայն տնային կալանքի որոշումներ են կայացվում, այլեւ կոնկրետ նշված տարածքը չլքելու սահմանափակումներ:

Օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին էլ արգելված է Երեւանի վարչական տարածքից դուրս գալը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր