Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է իր պատրաստակամության մասին տնտեսական օգնություն ցուցաբերել Իրանին հանրապետության համար «ընդունելի առաջնորդի» ընտրությունից հետո։
«Ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն անխոնջ կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է նա։