00:00:00

Թարս ապտակից հետո Փաշինյանը «թայմաութ» է վերցրել․ «Հրապարակ»

08:43, 06 մարտ 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավում «թայմաութ» վերցնելու պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, Սեւանի եկեղեցու պատարագն է եղել, որին առանց նախապատրաստվելու մասնակցելով` Նիկոլ Փաշինյանը հույս է ունեցել, որ իրեն տեսնելով՝ քահանան կվախենա ու կզեղչի կաթողիկոսի անունը։ Սակայն, կարելի է ասել, թարս ապտակ է ստացել, քանի որ պատարագ մատուցող քահանան չի շեղվել կանոնական կարգից եւ հնչեցրել է կաթողիկոսի անունը։ Փաշինյանն այդ պատարագը, ըստ իր շրջապատի, ծանր է տարել եւ հասկացել, որ իր հակաեկեղեցական գործողությունները դրական ընկալում չեն գտնում հանրության մեջ։ Ուստի թիմին ասել է, որ նախընտրական շրջանում պետք է մոռանան այս թեմայի մասին՝ այն նկատառումով, որ եթե ընտրություններում հաղթեն, «Կտրիճ Ներսիսյանը» մնալու շանս չունի` ինքնակամ կհեռանա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր