00:00:00

Ֆրանսիան լիակատար համերաշխություն է հայտնել Ադրբեջանին՝ «Նախիջևանի վրա Իրանի հարձակման դեպքով»

22:01, 05 մարտ 2026 Աշխարհ

 

 

Ֆրանսիան լիակատար համերաշխություն է հայտնել Ադրբեջանին՝ «Նախիջևանի վրա Իրանի հարձակման դեպքով»։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ֆրանսիան խստորեն դատապարտում է իրանական դրոնների հարձակումը, որի հետևանքով այսօր առավոտյան խոցվել է Ադրբեջանի Նախիջևանի միջազգային օդանավակայանը: Ֆրանսիան շուտափույթ ապաքինում է մաղթում չորս տուժածներին։ Փարիզը լիակատար համերաշխություն է հայտնում Բաքվին այս չարդարացված հարձակման պայմաններում․ սա Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր