00:00:00

Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են․ «Հրապարակ»

08:20, 04 մարտ 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է   ․ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժամանակավորապես սառեցնելը դեպրեսիայի մեջ է գցել տիրադավներից ոմանց` այն առումով, որ ստեղծված անհարմար` օդից կախված իրավիճակն անորոշ ձգվելու է՝ առանց հանգուցալուծման։

Մեզ պատմեցին, որ Վայոց Ձորի Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը խոր ընկճախտի մեջ է, չի կողմնորոշվում՝ ինչ անել: Գրեթե նույն վիճակում է Արցախի թեմի առաջնորդը: Եթե փորձեն «անառակ որդու» պես վերադառնալ Վեհափառի գիրկը, կհայտնվեն իշխանական գիլյոտինի տակ: Իսկ այս անարգված, ամոթալի կարգավիճակում չեն կարողանում ազատ շփվել մարդկանց հետ, թեմի առաջնորդի գործառույթներն իրականացնել։ Մտերիմները խորհուրդ են տվել ժամանակավորապես Հայաստանից մեկնել, ապրել արտերկրում, մինչեւ իրավիճակը որոշակիանա: Սակայն Տեր Աբրահամը շատ բիզնեսներ ունի, որոնք պետք է կառավարել, նա նաեւ անձամբ է հետեւում որոշ հասարակական նախաձեռնությունների ընթացքին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 04․ 03․ 26

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր