00:00:00

Ցանկանում ենք ընդլայնել Ադրբեջանի ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկայում. Ալիև

21:34, 03 մարտ 2026 Աշխարհ

 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 12-րդ նախարարական նիստում և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի 4-րդ նախարարական նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ ցանկանում են ընդլայնել Ադրբեջանի ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկայում: 

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք արդեն սկսել ենք գազ մատակարարել ևս երկու եվրոպական երկրների՝ Գերմանիային և Ավստրիային։ Հետևաբար, այսօր ԵՄ անդամ տասը պետություն գազ է ստանում Ադրբեջանից։ Առաջիկա տարիներին, հաշվի առնելով ադրբեջանական հանքավայրերում գազի նոր արդյունահանումը, մենք կարող ենք մեծացնել մատակարարումների ծավալները»։

Ալիևն անդրադարձել է նաև Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրում գազի արդյունահանման հեռանկարներին։

«Մենք ակնկալում էինք, որ արտադրությունը կսկսվեր անցյալ տարի, բայց դա տեղի չունեցավ։ Արտադրությունն անպայման կսկսվի այս տարի։ Երկու-երեք տարի անց մենք ակնկալում ենք Աբշերոնի հանքավայրի լիարժեք զարգացման մեկնարկը, որը կեռապատկի գազի արտադրությունն այս հանքավայրում։ Ավելին, մենք ակնկալում ենք, որ գազի արտադրությունը կսկսվի «Ումիդ» հանքավայրի զարգացման երկրորդ փուլի շրջանակում»,-ասել է Ադրբեջան նախագահը։

Խոսելով Շահ Դենիզ հանքավայրի զարգացման մասին՝ նա նշել է, որ Բաքուն ակնկալում է, որ արտադրությունը կսկսվի 2028 թվականին՝ որպես Շահ Դենիզի զարգացման նոր փուլի մաս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր