00:00:00

ԱՄՆ-ը, Բահրեյնը, Հորդանանը, Կատարը և ԱՄԷ-ն միացել են Քուվեյթին՝ դատապարտելով Իրանի hարվածները

10:06, 02 մարտ 2026 Աշխարհ

Միացյալ Նահանգները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրների վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը։


«Իսլամական Հանրապետության գործողությունները վտանգավոր էսկալացիա են, որը խախտում է բազմաթիվ պետությունների ինքնիշխանությունը և սպառնում տարածաշրջանային կայունությանը։ Քաղաքացիների և ռազմական գործողություններին չմասնակցող երկրների թիրախավորումը անզգույշ և անկայունացնող վարքագիծ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Երկրները նշել են, որ իրենք միասնական են իրենց քաղաքացիների, ինքնիշխանության և տարածքի պաշտպանության գործում և վերահաստատում են ինքնապաշտպանության իրենց իրավունքն այս հարձակումների դեմ պայքարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր