Ամերիկա-իսրայելական ուժերը հարված են հասցրել Թեհրանում IRIB հեռուստաալիքի կենտրոնակայանին, հայտնում է Press TV-ն:
Իր հերթին Pars Today-ը հաղորդում է, որ ներկա պահին պետական հեռուստաալիքների հեռարձակումն ընթանում է սովորական ռեժիմով:
Հիշեցնենք, որ Իսրայելը փետրվարի 28-ին հարված է հասցրել Իրանին: Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին։ Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում։
Այս հարձակումների հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդը, ինչպես նաև երկրի ռազմական ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։