00:00:00

Իրանից Ադրբեջանով տարբեր երկրների 18 դիվանագետ է տարհանվել

17:16, 01 մարտ 2026 Աշխարհ

Իրանից Ադրբեջանի հետ սահմանով տարհանվել են Սաուդյան Արաբիայի 18 դիվանագետ, ինչպես նաև Տաջիկստանի, Բանգլադեշի, Կատարի և Պակիստանի քաղաքացիներ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի, փետրվարի 28-ի ժամը 08:00-ից մինչև այսօրվա ժամը 12:00-ն «Աստարա» անցակետով Իրանից տարհանվել են նաև Ադրբեջանի մոտ 60, Իտալիայի 1 և Տաջիկստանի 5 քաղաքացի։

Ավելի ուշ Ադրբեջան են տեղափոխվել Բանգլադեշի 3, Կատարի 3 և Պակիստանի 1 քաղաքացի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր