00:00:00

Իրանի գերագույն առաջնորդի և այլ պաշտոնյաների uպանությունը կատարվել է ԿՀՎ-ի կողմից հետախուզական տեղեկության փոխանցումից հետո․ NYT

15:28, 01 մարտ 2026 Աշխարհ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների սպանությունը կատարվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հետախուզական տեղեկատվություն է փոխանցել իր իսրայելցի գործընկերներին, հաղորդել է «The New York Times»-ը։

ԿՀՎ գործակալները մի քանի ամիս հետևել են այաթոլլայի տեղաշարժերին։ Այնուհետև ամերիկյան հետախուզությունը տեղեկատվություն է ստացել Ալի Խամենեիի և Իրանի քաղաքական վերնախավի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ փետրվարի 28-ին։

ԱՄՆ-ն որոշել է փոխել Իսրայելի հետ հարձակման ժամկետը՝ հիմնվելով նոր հետախուզական տեղեկատվության վրա և անհապաղ փոխանցել այն Թել Ավիվին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր