Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված 14 ամերիկյան ռազմաբազաների։
Տեղեկությունը հաղորդում է իրանական TASNIM գործակալությունը։
«Հարվածներ են հասցվել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան 14 ռազմաբազաների»,- մասնավորապես, նշել է TASNIM-ը՝ հավելելով, որ որոշ երկրներում ԱՄՆ-ն մեկից ավելի ռազմաբազաներ ունի։