Իրանի շուրջ շարունակվող լարվածության պատճառով Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը Ղազախստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրան այցելելուց՝ մինչև իրավիճակի կայունացումը։
«Խորհուրդ ենք տալիս Իրանում գտնվող Ղազախստանի քաղաքացիներին լքել երկիրը և պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումներ, զգոնություն և զգուշություն ցուցաբերել, հետևել նորություններին և խստորեն պահպանել տեղական ինքնակառավարման մարմինների հանձնարարականները։
Բացի դրանից, մեր քաղաքացիներին կոչ ենք անում ուշադիր պլանավորել ուղևորությունները Մերձավոր Արևելքի երկրներ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և դրա հետագա սրման հավանականությունը»,- նշված է հայտարարության մեջ։