00:00:00

Տնտեսական ցուցանիշները անհանգստացնող են. արտահանումն ու ներմուծումը նվազել են

17:03, 26 փետրվար 2026 Տնտեսություն

2026 թվականի հունվարին Հայաստանի արտահանումը նվազել է 13,5 տոկոսով՝ հասնելով մոտ 464 մլն դոլարի, իսկ ներմուծումը կրճատվել է 11,2 տոկոսով՝ մինչև 812 մլն դոլար։ Այսպիսով, արտաքին առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն նվազել են։

Թեև նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունը աճել է 7,6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 48,3 տոկոս անկում։ Միևնույն ժամանակ սպառողական գնաճը կազմել է 3,8 տոկոս։

Քաղաքական և տնտեսական մեկնաբանները հիշեցնում են, որ 2018 թվականից ի վեր իշխանությունները խոստանում էին կառուցել կայուն և բազմազանեցված տնտեսություն, սակայն իրականում այն շարունակում է մեծապես կախված մնալ վերաարտահանման գործարքներից։ Այդ հոսքերը խիստ զգայուն են արտաքին գործոնների նկատմամբ և չեն ապահովում երկարաժամկետ կայունություն։

Մասնագետները նաև նշում են, որ Եվրոպական միության հետ սերտացման քաղաքականությունը չի լուծում հայկական արտադրանքի իրացման խնդիրը․ հայկական շուկան չունի բավարար ծավալ և մրցունակություն եվրոպական բարձր ստանդարտների պայմաններում։ Ըստ նրանց՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկաների հետ հարաբերությունների թուլացումը կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել, քանի որ հենց այդ ուղղություններն են ապահովում հայկական ապրանքների հիմնական սպառումը։

Արտաքին առևտրի անկումը, փորձագետների գնահատմամբ, ազդում է պետական բյուջեի եկամուտների վրա և կարող է դժվարացնել սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր