00:00:00

Նիկոլի դեմ պայքարեք, եթե կարող եք, հերիք է խոսեք ՀՀԿ-ից․ Շարմազանով

09:15, 29 ապրիլ 2026 Բլոգ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Հանրապետական կուսակցության անդամ լինելը պատիվ է, ու հերիք է եթերներում ամեն առիթով Հանրապետական-ի անունը տաք։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նախարար ու փոխնախարար եղած ժամանակ խոսեիք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ կապ չունենալու մասին, բա ասեիք էն ժամանակ, զադերժկան ինչու՞մն էր։

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը օդից վարչապետ չի դարձել, նրան վարչապետ նշանակել է նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն.հետեւաբար նրա ցանկացած նշանակում՝ ՀՀԿ-ի նշանակումն էր։

 

Սերժ Սարգսյանի հետ նկարվելու համար շատ-շատերը հերթ կկանգնեին, հիմա եկել նկարվելն «այիբ» եք սարքե՞լ։
Նենց մի արեք էլի,որ մարդ փոշմանի ժամանակին ԱԺ-ում ձեզ պաշտպանելու համար։
Նիկոլի դեմ պայքարեք, եթե կարող եք։
Հերիք է խոսեք ՀՀԿ-ից,կպեք ձեր գործերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր