00:00:00

Հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ և գործելու են հենց այդ տրամաբանությամբ․ Իրանագետ

22:09, 25 փետրվար 2026 Աշխարհ

Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Ակնհայտ է, որ մինչև այս պահն ԱՄՆ նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք, ինչը նրան հնարավորություն կընձեռեր իրականացնել տպավորիչ և կարճաժամկետ ռազմական գործողություն՝ հայտարարելով հերթական հաղթանակի մասին։

Հռետորաբանությունն այլ բան է, հողի վրա առկա իրականությունն՝ այլ։ Եվ թերևս հենց այս մասին են խոսում նաև պարբերաբար ԶԼՄ-ներ սպրդող այն լուրերը, թե ամերիկյան բարձրաստիճան զինվորականները չափազանց ռիսկային են համարում Իրանի վրա հարձակումը։

Իրանական կոշտ դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ մի ամերիկյան սահմանափակ հարվածի մասին խոսք լինել չի կարող և պետք է լինի խնդրի լուծում՝ կամ դիվանագիտական ճանապարհով, կամ լայնածավալ տարածաշրջանային պատերազմի միջոցով, զգալի ռիսկեր է ի հայտ բերում թե՛ ամերիկյան կողմի և թե՛ տարածաշրջանային դերակատարների համար՝ պաշտոնական Վաշինգտոնին ստիպելով երկար ծանրութեթև անել ռազմական ուղով գնալու նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։

Թեև ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, թե ինչպես կհանգուցալուծվի վտանգավոր այս ճգնաժամը, սակայն պարզ է, որ հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ, և գործելու են հենց նման տրամաբանությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր