00:00:00

Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք (տեսանյութ)

11:02, 24 փետրվար 2026 Տեսանյութեր

Օրերս Այրում մաքսային անցման կետ  ժամանած Թբիլիսի-Երևան  մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում առկա է մաքսային հսկղությունից թաքցված դեղորայք: Հայտնում են ՊԵԿ-ից։

Ուղևորներից Ա.Տ.-ի  մահճակալի տակի թաքստոցից  հայտնաբերվել է  մաքսային հսկողությունից թաքցված  3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են 45.5 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր