Աղբենդ-Քելալա ավտոմոբիլային կամրջի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ Բաքվում կայացած տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում։ Նշենք, որ Մուստաֆաեւը հանդիսանում է նաեւ Ադրբեջան-Իրան միջպետական հանձնաժողովի համանախագահ։
Նրա խոսքով՝ կամուրջը շահագործման կհանձնվի սահմանային և մաքսային ենթակառուցվածքների ավարտից հետո։
Մուստաֆաևը ընդգծել է, որ նախագիծը ամենակարճ և արդյունավետ ճանապարհով կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Ավելին, կամուրջը կդառնա ավտոմոբիլային միջանցքի կարևոր տարր, որը կապ կապահովի Պարսից ծոցի և Սև ծովի միջև։