Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանման հրամանատար, գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Ռուսաստանի հերոս» կոչմամբ։
Մասնավորապես՝ Փետրվարի 23-ի՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ռազմական հատուկ գործողության ընթացքում առաջադրանքներ կատարելիս աչքի ընկած զինծառայողներին հանձնել է երկրի բարձրագույն պետական պարգևներ՝ «Ոսկե աստղ» մեդալներ և անվանական զենք:
Պարգևատրվածների թվում է նաև ստորաբաժանումներից մեկի հրամանատար, ՌԴ ԶՈւ գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը:
Ռուսաստանի հերոս գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը պարգևատևվելուց հետո հայտարարել է. «Ես՝ որպես գնդի հրամանատար, արժանացել եմ Ռուսաստանի հերոսի բարձր կոչման։ Թող թշնամին չկասկածի ռուսական զենքի ուժին և ռուս զինվորի ոգու ուժին։ Հաղթանակը մերն է լինելու»: