«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ընթացքում նշել է, որ դեռևս 2022 թվականին, երբ ընդունվում էր անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, բանավեճի ժամանակ կետերով անդրադարձել է, թե ինչ է տեղի ունենալու։
Մասնավորապես, որ 1․5-ից մինչև 5 տոկոսի շրջանակներում ապրանքների և ծառայությունների սակագները թանկանալու են, որովհետև բանկերը դառնալու են փողի շրջանառության «մոնոպոլ» դիրք զբաղեցնող, և իրենք են թելադրելու փոխանցումների միջնորդավճարների չափը․ «Մոտավորապես 4 տարի պահանջվեց, որպեսզի իշխանությունը կամ կշտանա, կամ հասկանա, որ չարիք է գործել»,-նշել է նա։