Կարելի՞ է Մեծ Պահքին ծնունդ նշել. Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ընդգծում է՝ եթե նման արգելք լինի, ապա միլիոնավոր քրիստոնյաներ չպետք է երբեք իրենց ծնունդը նշեն։
«Ծննդյան օրը հրաշալի առիթ է մարդու համար՝ շնորհակալություն հայտնելու Աստծուն ու ծնողներին պարգևած կյանքի համար»,- նշում է Հայր Սուրբը։
Հայր Զաքարիայի խոսքով՝ եթե Պահք եք պահում ու մասնակցում եք ծննդյան առիթի՝ օգտվեք պահոց կերակուրներից։