Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ քննարկել է եռակողմ բանակցությունները։ Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական ԶԼՄ-ներից։
«Ուրախ եմ, որ մեր տեսակետները համընկնում են շատ թեմաների շուրջ։ Պատմել եմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ հաջորդ եռակողմ ձևաչափի նախապատրաստական աշխատանքների մասին։
Ասել եմ այն, ինչ մեզ հայտնի է կողմերի դիրքորոշումներում հնարավոր փոփոխությունների մասին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։