00:00:00

Մեր երկրում պետությունը չի վարում դեղերի գները նվազեցնելու քաղաքականություն, մեր տնտեսական 3-րդ քայլով առաջարկելու ենք իջեցնել դեղերի գները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11:52, 21 փետրվար 2026 Տեսանյութեր

Մեր երկրում պետությունը չի վարում դեղերի գները նվազեցնելու քաղաքականություն, ինչպես դա անում է Վրաստանը՝ մեր առաջարկած տարբերակով։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ Վանաձոր այցի ժամանակ:

«Ես փորձնական գրեցի դեղորայք, իհարկե՝ ուսումնասիրելուց հետո ձեզ կներկայացնեմ գները Հայաստանում ու Վրաստանում:

Գիտե՞ք ինչն է տարբերությունը, տարբերությունը նրանում է, որ ոչ թե մեր երկրի դեղատներն են թանկ վաճառում, այլ թանկ են ստանում:

Մենք՝ մեր տնտեսական 3-րդ քայլով, առաջարկելու ենք իջեցնել դեղերի գները և դրանով մեր հայրենակիցները չեն գնա Վրաստան դեղեր գնալու, այլ կգան այսպիսի դեղատներ, կգնեն և մարդկանց համար իրենց առողջության մասին մտածելը թանկ չի լինի:

40 տոկոս գների տարբերություն կա, իսկ մենք ուղղակի խոսք ենք տվել 20 տոկոսից սկսած գների անկում Հայաստանի համար»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր