00:00:00

2018 թվականի հունիսից մեկնարկած Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխության հարցը լուծվելու է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

23:43, 20 փետրվար 2026 Տեսանյութեր

 

 

Նախորդ անգամ մենք հնարավորություն ունեցանք խոսելու «Ուժեղ Հայաստան» կուսակցության ճանապարհային քարտեզի մասին, որի միջոցով, Սահմանադրության համապատասխան փոփոխությամբ, Սամվել Կարապետյանը հանդես է գալու որպես վարչապետի թեկնածու։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«1) 2018 թվականի հունիսից մեկնարկած Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխության հարցը լուծվելու է,

2) Կառավարության անդամին, այլ ոչ միայն Վարչապետին ներկայացվող պահանջները Ազգային ժողովը փոփոխելու է պարզ ընթացակարգով,

3)Սփյուռքի ուժեղ ներուժի ներգրավվման խոչընդոտը վերացվելու է

4)Քաղաքական հետապնդումների դադարեցման պահանջ է առկա, այդ թվում Հայաստանից դուրս:

Աստված պահապան մեր ժողովրդին ու Հայոց աշխարհին

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր