00:00:00

Լենինգրադի մարզում պայթյnւնի հետևանքով փլուզվել է ռազմական ոստիկանության շենքը

17:57, 17 փետրվար 2026 Աշխարհ

Լենինգրադի մարզի Սերտոլովո քաղաքի զորամասի տարածքում պայթյունի հետևանքով ռազմական ոստիկանության շենք է փլուզվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ 15x50 քառակուսի մետր մակերեսով շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով փլուզվել են երկրորդ և երրորդ հարկերը, ինչպես նաև ձեղնահարկի ծածկերը։

Պահպանվում է շենքի հետագա փլուզման վտանգը։

Մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնում են երեք զոհի և մեկ վիրավորի մասին: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր