00:00:00

«Հրապարակ». Փոքրամասնություններից նույն մարդիկ. Իսկ Կնյազ Հասանովին չեն պատրաստվում խորհրդարան տանել

08:24, 17 փետրվար 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ տվյալ կուսակցության ընտրական ցուցակը երկու մասից բաղկացած լինի, երկրորդ մասում՝ ազգային փոքրամասնության 2-ական ներկայացուցիչ պետք է ընդգրկվի։ Գրել ենք, որ եզդիական համայնքի հարցում ՔՊ-ն արդեն որոշում ունի, եւ թեկնածուն գործող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։

Տեղեկացանք նաեւ, որ ռուսական համայնքից էլ կրկին գործող պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունն է ընտրվել, սակայն անորոշ է քրդական եւ ասորական համայնքների թեկնածուների հարցը։ Մի բան պարզ է, որ Կնյազ Հասանովին չեն պատրաստվում խորհրդարան տանել։

Հիշեցնենք, որ 2021 թ. արտահերթ ընտրություններով ազգային փոքրամասնություններին հատկացվող 4 տեղերից 3-ը բաժին հասավ ՔՊ-ին, ասորական համայնքից պատգամավոր Արսեն Միխայլովը նշանակվեց վարչապետի օգնական։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր